Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Իրանական Ամանոր` Նովրուզ
Շնորհավորում ենք իրանցի ուսանողներին` իրենց ազգային ամենամեծ տոնի` Նովրուզի առիթով։ Մարտի 21-ին իրանական ժողովուրդները նշում են Նովրուզը` պարսկերեն` նոր օր, իրանական Նոր տարին, որն ամենանշանակալին է արեգակի և կրակի պաշտամունքի շրջանակներում:
Տոնի ծագումը գալիս է Աքեմենյան կայսրության ժամանակներից և նշվում է Առաջավոր և Միջին Ասիայի այն ժողովուրդների մոտ, որոնք ապրում էին այնտեղ մինչև արաբների գալը և իսլամի տարածումը: Նովրուզը նշվում է մարտի 21-ի գարնանային գիշերահավասարի օրը` կապված արեգակնային օրացույցի հետ: Այն Կենտրոնական Ասիայի և Իրանի ժողովուրդների մոտ հայտնվել է յոթ հազարամյակ առաջ և մուսուլմանական Ամանորի հետ ոչ մի կապ չունի:
Իրանում Նովրուզի տոնակատարությունները սովորաբար տևում են 13 օր: Առաջին 5 օրերն այցելում են ընկերներին ու բարեկամներին: Տոնից երկու շաբաթ առաջ ցանում են ցորենի կամ գարու սերմեր, որոնք, հասնելով 5-7 սմ` դրվում են տոնական սեղանին: Մեկ շաբաթ առաջ տանտերերը հավաքում են տունը` կարգի բերելով և զարդարելով այն:
Տոնը սկսվում երեկոյան, երբ նոր հագուստներ հագած` ամբողջ ընտանիքը հավաքում է սեղանի մոտ: Նովրուզի սեղանին են դրվում «յոթ սինե»` արաբական սե տարով սկսվող ուտեստներ, որոնց թվում ` տրտմելի սերմեր, խնձոր, սև կորիզ, վայրի ձիթապտուղ, քացախ, սխտոր և ծլած սերմեր: Բացի այդ, սեղանին դրվում է հայելի և ըստ ընտանիքի անդամներ թվի` մոմեր, որոնք հանգցնել չի կարելի: Տոնական սեղանին պետք է լինեն նաև տոնական հացը, կանաչ տերևով բաժակ ջուրը, պտուղներ, ընկույզ, նուշ, ձուկ, աքաղաղ, կաթ, մածուն, պանիր, գունավոր ձու: Ամենանշանալի տոնական կերակուրն է սումալակը` պատրաստված ցորենի ծլած սերմերից:«Յոթ» թվի հետ կապված են նաև այլ ավանդույթներ:
Նովրուզն ունի հին պատմություն: Այն հիշատակվում է «Շահնամե» պոեմում` կապվելով Շահ Ջամշիդի հետ:«Նովրուզ» բառն առաջին անգամ հայտնվել է պարսկական աղբյուրներում 2-րդ դարում, բայց միջոցառումն ինքնին արդեն իսկ հայտնի է Աքեմենյան տիրակալների ժամանակներից` մ.թ.ա 648-330 թվականներից:
2009 թվականի սեպտեմբեր 30-ին «Նովրուզն» ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշ, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ մարտի 21-ն անվանվեց «Նովրուզի միջազգային օր»:
«Թուրքիան մտադիր է դառնալ 2012-ին Նովրուզի միջազգային տոնակատարության տանտերը» հայտարարել է թուրքական կառավարության փոխվարչապետը:
Զարմանալի չէ սեփական մշակութային արժեքներ չունեցող երկրի ճիգը` հին արմատներ որոնելու ուղղությամբ:
Նովրուզը նշվում է իրանական, աֆղան, քուրդ և հարակից մշակութային մայրցամաքի ժողովուրդների կողմից` տարածվելով աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, ներառյալ` Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Հարավային Ասիայում, Հյուսիսարևմտյան Չինաստանում, Ղրիմում, Բալկաններում:
Նովրուզը նշանավորում է գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը:
Կարդացեք նաև
Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը հայ երիտասարդները կրթություն էին ստանում Ռուսաստանի և Եվրոպայի համալսարաններում...
Փետրվարի 29-ը հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրն էր: Այդ օրվա առիթով կազմակերպված հեռուստակամուրջին մասնակցած Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի...
«Համալսարանի ռեկտորատում օրերս քննարկման առակա դարձան ձմեռային քննաշրջանի արդյունքների ամփոփումը, ակադեմիական անբավարար առաջադիմությամբ ուսանողների հեռացման և 2011-12 ուստարվա երկրորդ...
ՀՀ սփյուռքի նախարարությունը, հանձինս Ձեզ, շնորհակալություն է հայտնում համալսարանի աշխատակիցներին, մասնավորապես` Ձեր մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին...
Երևանի պետական բժշկական համալսարանը կարևորում է կրթական ծրագրերի համապատասխանեցումը միջազգային պահանջներին և մոտեցումներին, որը կնպաստի միջազգային կապերի ընդլայնմանը, եվրոպական...
Լավ մասնագետը ցանկացած ոլորտում է հարգի: Սակայն մասնագետներ կան, որոնց սխալների կամ անգամ թերացումների հետ պարզապես անհնար է համակերպվել: Հանրությունն այս առումով առավել խստապահանջ է բժիշկների հանդեպ...
Շարունակում ենք ներկայացնել խորհրդարանի նախագահներին։ 2004-2007 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր...
Օրերս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն առաջարկեց «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» էջերում հարցազրույցի հրավիրել նրանց, ովքեր մեկնում են արտերկրի այն կլինիկաները և համալսարանները, ում հետ մեր համալսարանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն